ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը մեկնում է Կիև՝ գումար առաջարկելու խնդրի քաղաքական ճգնաժամի լուծման համար, քանի որ պատժամիջոցներին կողմ արտահայտվող ԵՄ երկրների թիվն աճում է՝ գրում է euobserver.com-ը: ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ադրբեջանը, Ճապոնիան և Նորվեգիան միջազգային դոնորական խումբ կստեղծեն Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Պարբերականը գրում է, որ ֆինանսական օգնությունը կցուցաբերվի, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի Ուկրաինայի դեմ:
Էշթոնը Կիևում կլինի այսօր երեկոյան և Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ քննարկումներ կիրականացնի: